«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Ե­թե Հա­յաս­տա­նում ու­զում ես մի բան ա­նել, ար­դա­րա­ցի պայ­ման­ներ ես ակն­կա­լում, ու­րեմն հույսդ քեզ վրա պի­տի դնես, քո ձեռ­քե­րով պի­տի ա­նես»

«Ե­թե Հա­յաս­տա­նում ու­զում ես մի բան ա­նել, ար­դա­րա­ցի պայ­ման­ներ ես ակն­կա­լում, ու­րեմն հույսդ քեզ վրա պի­տի դնես, քո ձեռ­քե­րով պի­տի ա­նես»
10.07.2020 | 01:11

«Ի­րա­տե­սը» շա­րու­նա­կում է զրույ­ցը գրող, սցե­նա­րիստ, դե­րա­սա­նու­հի, պրո­դյու­սեր ԱՐ­ՄԻ­ՆԵ ԱՆ­ԴԱ­ՅԻ հետ:

(Նախորդ մասը)


-Ար­մի­նե, կի­նոպ­րո­դյու­սե­րի, ա­պա­գա­յում նաև՝ հրա­տա­րակ­չի գոր­ծու­նեու­թյու­նը, ո­րը մտա­դիր եք սկ­սել, հաս­տատ կխան­գա­րի ստեղ­ծա­գոր­ծող Ար­մի­նե Ան­դա­յին: Սա զո­հա­բե­րու­թյուն չէ՞ ինչ-որ ա­ռու­մով:
-Ե­թե Հա­յաս­տա­նում ու­զում ես մի բան ա­նել, ար­դա­րա­ցի պայ­ման­ներ ես ակն­կա­լում, ու­րեմն հույսդ քեզ վրա պի­տի դնես, քո ձեռ­քե­րով պի­տի ա­նես: Դա շատ ժա­մա­նակ է խլում: Բայց երբ պրո­դյու­սե­րու­թյուն չեմ ա­նում, ես՝ որ­պես ստեղ­ծա­գոր­ծող, և իմ կող­քին ե­ղող շատ ու­րիշ ստեղ­ծա­գոր­ծող­ներ զրկ­վում ենք ինչ-որ բան ստեղ­ծե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից, աշ­խար­հի հետ նույն հա­մա­տեքս­տում գտն­վե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Որ­պես պրո­դյու­սեր՝ ես հա­սել եմ նրան, որ կա­րո­ղա­նում եմ իմ ֆիլ­մերն ա­նել այլ եր­կր­նե­րի հետ հա­մա­տեղ: Խա­ղար­կա­յին կար­ճա­մետ­րաժ ֆիլմս Նի­դեր­լանդ­նե­րի հետ հա­մա­տեղ ար­տադ­րու­թյուն է, ա­նի­մա­ցիա­ներն էլ, ինչ­պես նա­խոր­դիվ ա­սա­ցի, Ֆրան­սիա­յի և Ի­րա­նի: Ի­րա­նի հետ հա­մա­տեղ ա­նի­մա­ցիա­յի սցե­նա­րի հա­մա­հե­ղի­նա­կը Ռո­ման Բա­լա­յանն է: Դա ի սկզ­բա­նե իր սցե­նարն էր, ո­րը նա տվեց ինձ, և ո­րի հիմ­քով ես գրե­ցի կար­ճա­մետ­րաժ ա­նի­մա­ցիոն ֆիլ­մի սցե­նար: Ոչ մի կերպ չի ստաց­վում ֆիլմն սկ­սել, չնա­յած որ այն հաս­տատ­ված է թե՛ Հա­յաս­տա­նում, թե՛ Ի­րա­նում: Ա­յո՛, ես շատ եմ ափ­սո­սում, որ մեծ ժա­մա­նակ եմ ծախ­սում ոչ ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քի վրա, որ­պես­զի ստեղ­ծա­գոր­ծա­կանն ի­րա­կա­նաց­նեմ այն­պես, ինչ­պես ու­զում եմ, որ­պես­զի իմ ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը հասց­նեմ աշ­խար­հի հետ շփ­ման տի­րույթ, որ այն չմ­նա Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րում: «Ան­կի­մյու­րի բնա­կիչ­նե­րը» գր­քի և «Ժան­նան և ձայ­նե­րը» ֆիլ­մի օ­րի­նակ­ներն ինձ ցույց տվե­ցին, որ Հա­յաս­տա­նի ներ­սում ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը մի տե­սակ փակ­վում են նեղ շր­ջա­նա­կի մեջ: «Ժան­նան և ձայ­նե­րը» ֆիլ­մի պրե­միե­րան կա­յա­ցավ Հա­րա­վա­յին Կո­րեա­յում՝ Պու­սա­նի մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի հա­մաշ­խար­հա­յին մր­ցույ­թում: Այն ցու­ցադր­վել է տասն­հինգ մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նե­րում, բայց Հա­յաս­տա­նում ա­ռանձ­նա­պես կյանք չու­նե­ցավ:
-Դուք վեր­ջերս դար­ձել եք «Եվ­րո­պա­յի կա­նանց աու­դիո­վի­զուալ ցանց» /European­Wo­men's­Audio­visu­al­Network/ կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ: Ի՞նչ կազ­մա­կեր­պու­թյուն է դա, ի՞նչ հնա­րա­վո­րու­թյուն­ներ է բա­ցում Ձեր առջև՝ որ­պես ստեղ­ծա­գոր­ծո­ղի:
-Այդ կազ­մա­կեր­պու­թյան հետ կապ­ված հե­տաքր­քիր բան ստաց­վեց: Ես իմ գոր­ծըն­կե­րոջ՝ Վիկ­տո­րյա Ա­լեք­սա­նյա­նի հետ այս տա­րի նկա­րել եմ իմ կար­ճա­մետ­րաժ խա­ղար­կա­յին ֆիլ­մը՝ «Թռիչ­քը»: Վիկ­տո­րյան և ես ֆիլ­մի սցե­նա­րիստ­ներն ենք, նա՝ նաև ռե­ժի­սո­րը, ես` նաև գլ­խա­վոր դե­րա­կա­տա­րը: Ֆիլ­մը շու­տով կյան­քի կկոչ­վի: Այս ֆիլ­մը ցույց տվեց, որ ես և Վիկ­տո­րյան՝ որ­պես պրո­դյու­սեր­ներ, շատ լավ ենք հա­մա­գոր­ծակ­ցում: Ես վա­ղուց ու­զում էի աշ­խա­տել ռե­ժի­սոր Մե­րի Ա­ղա­խա­նյա­նի հետ: Նա Ռո­ման Բա­լա­յա­նի ու­սա­նող­նե­րից է, ու­նի մի լիա­մետ­րաժ ֆիլ­մի նա­խա­գիծ՝ «Ի­ռե­նի աշ­խար­հը» վեր­նագ­րով: Այդ նա­խա­գի­ծը Ի­տա­լիա­յի Տրիես­տի փա­ռա­տո­նում՝ «Երբ Արևմուտ­քը հան­դի­պում է Արևել­քին» հար­թա­կում, ստա­ցավ «Եվ­րո­պա­յի կա­նանց աու­դիո­վի­զուալ ցանց» կազ­մա­կեր­պու­թյան մր­ցա­նա­կը: Ի դեպ, դրա շնոր­հիվ մենք ըն­տր­վե­ցինք մաս­նակ­ցե­լու Կան­նի կի­նո­շու­կա­յի հա­մա­տեղ ար­տադ­րու­թյան հան­դի­պում­նե­րին: 2009 թվա­կա­նին ես մաս­նակ­ցել եմ «Եվ­րո­պա­կան աու­դիո­վի­զուալ նա­խա­ձեռ­նող­ներ» /EAVE/ դա­սըն­թա­ցին: Այն հա­մա­տեղ ար­տադ­րու­թյան պրո­դյու­սեր­նե­րի հա­մաեվ­րո­պա­կան դա­սըն­թաց է: Եվ քա­նի որ ես ար­դեն 2009-ից EAVE-ի ան­դամ էի, ձգ­տում էի դառ­նալ նաև EWA-ի՝«Եվ­րո­պա­յի կա­նանց աու­դիո­վի­զուալ ցան­ցի» ան­դամ: «Ի­ռե­նի աշ­խար­հը» ֆիլ­մի մր­ցա­նա­կը դար­ձավ այն ա­ռի­թը, ո­րի շնոր­հիվ ես, Վիկ­տո­րյա Ա­լեք­սա­նյա­նը և Մե­րի Ա­ղա­խա­նյա­նը ան­դա­մագր­վե­ցինք այդ ցան­ցին:
-Փաս­տո­րեն, ե­րե­քով եք աշ­խա­տել նա­խագ­ծի վրա, ա­յո՞:
-Ա­յո՛, Մե­րի Ա­ղա­խա­նյա­նը ֆիլ­մի ռե­ժի­սորն է և սցե­նա­րիս­տը, ես և Վիկ­տո­րյա Ա­լեք­սա­նյա­նը՝ պրո­դյու­սեր­նե­րը: Սա եր­կու հայ­կա­կան կի­նոըն­կե­րու­թյան նա­խա­գիծ է՝ իմ «Հոշ­կի ֆիլմ»-ի և Մե­րիի՝ «Ռե­նե­սանս ֆիլմ»-ի: Ես և Վիկ­տո­րյան վեր­ջին եր­կու տա­րում խո­րա­պես ներգ­րավ­վել ենք կի­նո­յի ո­լոր­տի բա­րե­փո­խում­նե­րի աշ­խա­տանք­նե­րում: Իսկ EWA-ն մի կազ­մա­կեր­պու­թյուն է, որ ուղղ­ված է ա­ջակ­ցե­լու կի­նո­յի բա­րե­փո­խում­նե­րին՝ մի­ջազ­գա­յին մասշ­տա­բով: Այդ բա­րե­փո­խում­նե­րը կին կի­նո­գոր­ծիչ­նե­րին են առ­նչ­վում: Այ­սինքն՝ մի բան, ո­րի պա­կա­սը Հա­յաս­տա­նում ա­հա­վոր զգա­լի է: Սա­կայն Հա­յաս­տա­նում բա­րե­փո­խում­նե­րը դեռ հիմ­նա­րար ի­րա­վա­կան խն­դիր­նե­րի շուրջ են: Ար­վես­տի մյուս բնա­գա­վառ­նե­րում նույն­պի­սի վի­ճակ է այս ա­ռու­մով: Կի­նո­յի բնա­գա­վա­ռում ո­րոշ խմ­բեր փոր­ձում են ինչ-որ բան ա­նել: Ի վեր­ջո, մենք, ան­կեղծ ա­սած՝ իմ նա­խա­ձեռ­նու­թյամբ, ԻՖ­ԿԱ - Ան­կախ կի­նո­գոր­ծիչ­նե­րի կող­մից կի­նո­յի օ­րի­նա­գիծ ենք ներ­կա­յաց­րել խոր­հր­դա­րան, որն այ­սօր ար­դեն շր­ջա­նա­ռու­թյան մեջ է դր­վել, Ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի գոր­ծու­նեու­թյան հիմ­քում ըն­կած կա­նո­նա­կարգն ենք մշա­կել: Այժմ ես, Վիկ­տո­րյա Ա­լեք­սա­նյա­նը և Հաս­միկ Հով­հան­նի­սյա­նը փոր­ձում ենք ստեղ­ծել մի պայ­մա­նա­գիր, ո­րը կն­պաս­տի կի­նո­յի աշ­խա­տանք­նե­րին: Ա­ռա­ջար­կե­լու ենք այն մեր պե­տու­թյա­նը, և ար­դեն ու­նենք ԿԳՄՍ փոխ­նա­խա­րա­րի հա­մա­ձայ­նու­թյու­նը: Մեր երկ­րում մշա­կու­թա­յին ո­լոր­տի հիմ­քում ըն­կած են հիմ­նա­րար ի­րա­վա­կան խն­դիր­ներ: Ես սա հատ­կա­պես հաս­կա­ցա, երբ սո­վո­րում էի EAVE-ում: Ես տե­սա, որ բո­լոր այն եր­կր­նե­րը, ո­րոն­ցում զար­գա­ցած է մշա­կույ­թը, կի­նոն, ու­նեն ի­րա­վա­կան հա­մա­կարգ` մեկ ընդ­հա­նուր սկզ­բուն­քով: Հետևա­բար, մինչև այդ սկզ­բուն­քը չփոխ­վի, մինչև ի­րա­վա­կան մո­տե­ցու­մը չփոխ­վի, որևէ զար­գա­ցում չի կա­րե­լի սպա­սել: Ա­վե­լին, այդ սկզ­բուն­քին հա­կա­ռակ գնա­լը ար­դեն իսկ մի շարք օ­րենք­ներ է խախ­տում: Հա­յաս­տա­նը մշա­կույ­թի ֆի­նան­սա­վոր­ման հիմ­քը այլ կերպ է կա­ռու­ցել, քան մեզ նման և նույ­նիսկ մե­զա­նից ան­հա­մե­մատ ա­վե­լի զար­գա­ցած տն­տե­սու­թյուն ու­նե­ցող եր­կր­նե­րը՝ Ֆրան­սիան, Գեր­մա­նիան, Հուն­գա­րիան, Վրաս­տա­նը, այլք: Նրանց հա­մա­կար­գը, ո­րը նպաս­տում է ո­լոր­տի զար­գաց­մա­նը, ի­րա­վա­կա­նո­րեն կար­գա­վոր­ված պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան հա­մա­կարգ է, ո­րը լավ մտած­ված է, ու­նի ճիշտ ռազ­մա­վա­րու­թյուն և այլն, և այլն: Մեզ մոտ պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան հա­մա­կար­գը միայն կոչ­վում է պե­տա­կան ա­ջակ­ցու­թյուն, բայց ի­րա­վա­կա­նո­րեն դա բո­լո­րո­վին էլ ա­ջակ­ցու­թյուն չէ: Եվ սա է, որ ա­ռա­ջին հեր­թին լու­ծում է կի­նո­յի օ­րեն­քը:
-Իսկ ի՞նչ է են­թադ­րում պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նը մե­զա­նում:
-Սե­փա­կա­նու­թյուն: Պե­տու­թյան սե­փա­կա­նու­թյուն:
-ՈՒ­զում եք ա­սել, որ երբ պե­տու­թյու­նը ա­ջակ­ցում է որևէ նա­խագ­ծի, տվյալ դեպ­քում՝ կի­նո­նա­խագ­ծի, այդ­պի­սով դառ­նում է դրա սե­փա­կա­նա­տե՞­րը, իր պայ­ման­նե՞րն է թե­լադ­րում ստեղ­ծա­գոր­ծո­ղին:
-Ի­հար­կե: Ըստ պե­տու­թյան հետ ստո­րագ­րած պայ­մա­նագ­րի՝ պե­տու­թյունն ու­նի մաս­նա­բա­ժին նա­խագ­ծի մեջ, ո­րը նշա­նա­կում է սե­փա­կա­նու­թյուն: Ոչ մի այլ երկ­րում պե­տու­թյու­նը մաս­նա­բա­ժին չու­նի: Մաք­սի­մում՝ ու­նի վե­րա­դարձ:
-Ո՞րն է այդ եր­կու­սի՝ մաս­նա­բաժ­նի և վե­րա­դար­ձի տար­բե­րու­թյու­նը:
-Տար­բե­րու­թյու­նը հետևյալն է։ Ար­տա­սահ­մա­նում պե­տու­թյունն ա­ռանձ­նաց­նում է ո­րո­շա­կի գու­մար՝ որ­պես ա­ջակ­ցու­թյուն կի­նո­յին: Այդ գու­մա­րը տա­լիս է և չու­նի դրա նկատ­մամբ գույ­քա­յին ի­րա­վունք: Ո­րով­հետև գույ­քա­յին ի­րա­վուն­քը պետք է պատ­կա­նի ար­տադ­րո­ղին: Սա է խթա­նում ար­տադ­րու­թյան զար­գա­ցու­մը: Հա­կա­ռա­կը հա­տուկ է ե­ղել Սո­վե­տա­կան Միու­թյա­նը և շա­րու­նակ­վում է Հա­յաս­տա­նում: Երբ ար­տադ­րու­թյու­նը զար­գա­նում է, դրա հետևան­քով զար­գա­նում է պե­տու­թյու­նը: Չէ՞ որ, ի վեր­ջո, ար­տադ­րու­թյու­նը պատ­կա­նում է պե­տու­թյա­նը: Իսկ ի՞նչ է կա­տար­վում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում, օ­րի­նակ, կի­նոն ֆի­նան­սա­վո­րե­լիս: Կի­նոն ֆի­նան­սա­վո­րե­լիս պե­տու­թյունն ա­սում է. «Ե­թե ես քեզ 100 տո­կո­սով ֆի­նան­սա­վո­րել եմ, ու­րեմն ֆիլ­մը 100 տո­կո­սով էլ իմն է»: Մնա­ցած եր­կր­նե­րում պե­տու­թյունն ա­սում է. «Ես 100 տո­կո­սով ֆի­նան­սա­վո­րում եմ ֆիլ­մը, այդ ֆիլ­մը 100 տո­կո­սով քոնն է, պրո­դյու­սե՛ր, գնա՛ ու զար­գա­ցի՛ր»: Ո­րոշ եր­կր­նե­րում, ո­րոնք ար­դեն զար­գաց­րել են ի­րենց կի­նոն, պե­տու­թյունն ա­սում է. «Ե­թե շա­հույթ ու­նե­նաս, իմ տրա­մադ­րած գու­մա­րը` միայն տրա­մադ­րա­ծը, մաս-մաս, փոքր տո­կո­սով վե­րա­դարձ­րու»: Իսկ Հա­յաս­տա­նում գոր­ծող հա­մա­կար­գով ֆիլ­մը պրո­դյու­սե­րին չի պատ­կա­նում: Պրո­դյու­սե­րը որևէ գույք, ռեկ­վի­զիտ, տեխ­նի­կա չի տնօ­րի­նում: Ֆիլ­մի ըն­թաց­քում դրանք ձեռք է բե­րում ու վեր­ջում ամ­բող­ջո­վին վե­րա­դարձ­նում պե­տու­թյա­նը: Եվ ստաց­վում է, որ պրո­դյու­սե­րը տեխ­նի­կա­պես չի զար­գա­նում: Չի ու­նե­նում իր սե­փա­կա­նու­թյու­նը, ո­րով վա­ղը պի­տի կիս­վի մյուս գոր­ծըն­կեր­նե­րի հետ: Այ­սինքն՝ հայ պրո­դյու­սե­րը գնում է մի­ջազ­գա­յին կի­նո­շու­կա՝ ու­նե­նա­լով լա­վա­գույն դեպ­քում ֆիլ­մի սե­փա­կա­նու­թյան 50 տո­կո­սը, իսկ, օ­րի­նակ, վրա­ցին՝ 100 տո­կո­սը: Ար­դյուն­քում ի՞նչ է տե­ղի ու­նե­նա­լու:
-Մի­ջազ­գա­յին պարտ­նյոր­նե­րը նա­խընտ­րե­լու են աշ­խա­տել վրա­ցի պրո­դյու­սե­րի հետ:
-Ա­յո՛: Հենց այդ­պես էլ կա: Եվ այս ա­մե­նի հիմ­քում ըն­կած է մի միֆ, որ ե­թե պե­տու­թյու­նը ներդ­րել է գու­մար, ին­չո՞ւ պի­տի դրա դի­մաց չու­նե­նա հա­մա­պա­տաս­խան սե­փա­կա­նու­թյուն: Բայց այդ մի­ֆը վեր­ջին 15 տա­րում մեզ ոչ մի տեղ չի տա­րել կի­նոար­տադ­րու­թյան բնա­գա­վա­ռում, ո­րով­հետև ե­թե պրո­դյու­սե­րը ո­չինչ չի ու­նե­նում, պե­տու­թյունն էլ ո­չինչ չի ստա­նում: Ա­վե­լին, պրո­դյու­սեր­նե­րը շատ ժա­մա­նակ ջանք չեն թա­փում, որ­պես­զի ֆիլ­մը վա­ճա­ռեն, ո­րով­հետև ի­րենք հա­սույ­թից ու­նե­նա­լու են չն­չին տո­կոս­ներ: Եվ սա սար­սա­փե­լի է ազ­դում հա­մա­տեղ ար­տադ­րու­թյան վրա, այն պար­զա­պես չի զար­գա­նում: Հա­մա­տեղ ար­տադ­րու­թյան հա­մար ես և դր­սի պրո­դյու­սե­րը պի­տի հա­վա­սար պայ­ման­նե­րում լի­նենք, այ­նինչ դա Հա­յաս­տա­նի դեպ­քում անհ­նար է: Ես այս մա­սին խո­սում եմ, ո­րով­հետև երբ խո­սում ես, գոր­ծը տե­ղից շարժ­վում է, ինչ-որ ա­ռա­ջըն­թաց է լի­նում: Ար­վես­տի մյուս բնա­գա­վառ­նե­րում էլ տար­բեր չէ: Պե­տու­թյու­նը տրա­մադ­րում է ոչ թե ա­ջակ­ցու­թյուն, այլ դառ­նում է սե­փա­կա­նա­տեր, և դա է, որ թույլ չի տա­լիս մշա­կույ­թի զար­գա­ցում Հա­յաս­տա­նում: Դա է հիմ­նա­րար հար­ցը, ո­րը լու­ծում է շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­ված կի­նո­յի օ­րի­նա­գի­ծը` շատ այլ ռազ­մա­վա­րա­կան հար­ցե­րի հետ, ո­րոնց մա­սին կխո­սեմ, երբ ա­ռիթ լի­նի:


Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 18928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ